Aysor.am-ը գրում է.

 

Լեոնարդո Դի Կապրիոն անկեղծացել է: Դերասանը պատմել է, թե ինչու չի կարող ամուսնանալ:

 

«Հավատացեք, ես չափազանց շատ պարտականություններ ունեմ, նույնիսկ այն դեպքում, որ ամուսնացած չեմ: Պատահում է, որ ամիսներ շարունակ ես նկարահանումների եմ լինում: Նման գրաֆիկով անհնար է կայուն ու լուրջ հարաբերություններ ունենալ: Ես փորձում եմ գուշակություններ չանել, հատկապես անձնական կյանքի վերաբերյալ: Ապրում եմ' առանց ապագային նայելու, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն բան: Գիտե՞ք, թե ինչ եմ սովորել Գետսբիի դերում հանդես գալու ժամանակ. Նա հուսալու ահռելի ունակություն ունի: Ինչի կարիքը մենք բոլորս ունենք»,-«7 Дней» ամսագրի հետ զրույցում ասել է դերասանը:

 

Նշենք, որ 39-ամյա Դիկապրիոն այժմ հանդիպում է 21-ամյա մանեքենուհի Թոնի Գարնի հետ: Սակայն լուրջ նպատակների մասին խոսք չկա: