British Medical Journal-ում հրատարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ հիմնականում փսիխոզի առաջացման ռիսկի տակ են գտնվում այն մարդիկ, ովքեր երեխա ժամանակ ընտանիքի անդամի կորուստ են ունեցել:

 

Չնայած բոլորիս հայտնի է, որ հասուն տարիքում մարդու առողջության վրա ազդում են ծնողներից ժառանգած գեները, ինչպես նաև կենսակերպն ու միջավայրը որտեղ նա մեծացել է, այնումամենայնիվ, ապացույց կա, որ մայրիկի հոգեբանական սթրեսը ներգործություն ունի պտղի վրա:

 

Սակայն մայրիկի հոգեբանական խնդիրների և ապագա երեխայի հոգեկան առողջության սերտ կապի վերաբերյալ նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքներն այնքան էլ համոզիչ չեն եղել: Այս նոր հետազոտության նպատակն էր՝ պարզել, թե արդյոք այն երեխաները, ովքեր ծնվում են ծանր դժվարություններ ու կորուստներ ապրած մայրերից, հետագայում ունենում են խնդիրներ հոգեկան առոջության հետ կապված:

 

Սա մեծ պարբերական հետազոտություն էր, որը վերլուծում էր1973-1985թթ ծնված 946.994 մարդկանց բժշկական տվյալները:

Հետազոտողները 6 ամիս ուշադրության կենտրոնում էին պահում այն մայրերին, ովքեր հղիության ընթացքում տեսել էին իրենց ծնողների, երեխայի կամ նրա հոր մահը: Մայրիկները հսկողության տակ են գտնվել ինչպես հղիանալուց առաջ, այնպես էլ ծննդաբերելուց հետո: Նրանք նաև հաշվի են առել նաև ընտանեկան կորուստների պատճառները:

 

Ընդհանուր առմամբ, երեխաների 30 %-ը ընտանիքի անդամի մահվան կորուստ էր ապրել մինչև 13 տարեկանը:

 

Պարզվել է, որ այս երեխաների 0.4%-ի մոտ հետագայում զարգացել է զառանցային կամ «ոչ աֆեկտիվ» փսիխոզ, օրինակ' շիզոֆրենիա, մինչդեռ նրանց 0.17% -ի մոտ դիտվել է հուզական խանգարում կամ «աֆեկտիվ» փսիխոզ, ինչպիսինն է երկբևեռ խանգարումը:

 

Դիտարկելով տեղի ունեցած կորուստների ժամանակահատվածը' հետազոտությունը հանգել է այն եզրակացությանը, որ հղիությունից առաջ կամ դրա ընթացքում սթրես տարած մայրիկների մոտ այնքան էլ մեծ չէ հետագայում պսիխոզով տառապող երեխաներ ծննդաբերելու հավանականությունը:

 

Այսպիսով, ապացուցված չէ այն տեսությունը, որ հղի կնոջ հոգեբանական տրավման կարող է ազդեցություն ունենալ ապագա երեխայի հոգեկան առողջության վրա:

 

Հետազոտության հեղինակ դոկտոր Քեթրին Աբելը Medical News Today-ին տված հարցազրույցում ասել է, որ նախորդ ուսումնասիրության արդյունքներն այնքան էլ զարմանալի չեն, քանի որ դրանք խորությամբ չէին արվել, իսկ թիրախային խմբերը շատ քիչ էին, ընդ որում' առանց ուսումնասիրված ընտանեկան հոգեբանական պատմության:

 

Չնայած որ հետազոտությունը կարող է պարզել' երբ և որտեղ է տեղի ունեցել ընտանիքի անդամի կորուստը, այնուամենայնիվ, դժվար է որոշել նման ընտանիքների ապրած սթրեսի չափը:

 

Օրինակ, որոշ ընտանիքներում հնարավոր է, որ երկար են սգում ինչ-որ մեկի մահը, իսկ մյուսներում'համեմատաբար քիչ, եթե ասենք' մահացել է մեծահասակ բարեկամ, ով երկար ժամանակ տառապում էր հիվանդությամբ: Հետևաբար, հետազոտության արդյունքներն այս ասպեկտում կարող են սուբյեկտիվ լինել:

 

Հարկ է նշել, որ այս ուսումնասիրությունը կատարվել է Շվեդիայում: Հետազոտողները գտնում են, որ հետագա ուսումնասիրությունները պետք է կատարվեն ոչ արևմտյան և էթնիկապես տարբեր երկրներում, որպեսզի առավել ընդգրկուն պատկեր ստացվի:

 

Հետազոտողները հույս ունեն, որ այս ամենի վերաբերյալ ճշգրիտ պատկերացումներ ունենալու դեպքում ավելի կհեշտանա կանխելու ծնողի հոգեվիճակի ներգործությունը երեխայի հետագա հոգեկան առողջության վրա: