Tert.am-ը գրում է.

 

Նոր Զելանդիայի գիտնականները հայտարարել են, որ մրսածության դեմ պայքարի լավագույն հակաբորբոքային միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն: Այս մասին հաղորդում է РИАНОВОСТИ-ն՝ հղում կատարելով Canadian Medical Associaciation Journal (CMAJ)-ին:

Կանադայի և Նոր զելանդիայի գիտնականների համոզմամբ՝ մաքուր լվացած ձեռքերը, պրոֆիլակտիկայի համար ցինկ պարունակող դողորայքի, հակաբորբոքային միջոցների օգտագործումը մրսածության դեմ պայքարելու լավագույն միջոցներն են:

 

Հետազոտությունների համաձայն՝ այդքան էլ օգտակար չեն օրինակ՝ ժենշենից պատրաստված թուրմով ողողումները, վիտամին C-ն և հակաբորբոքային և հազի դեմ միջոցները:

Գիտանականների կարծիքով՝ մեծահասակները հիվանդանում են տարին 2-3 անգամ, իսկ մինչև 2 տարեկան երեխաների մոտ մրսածության դեպքերը կարող են հանդիպել տարին 6 անգամ:

 

Ամբողջական նյութը՝ այստեղ: