Ինչը կարող է միավորել 25-ամյա երգչուհուն, ում կարիերան հասել է գագաթնակետին, և 62-ամյա կատարողին, ով հեռացել է բեմից 2011-ին։ Իհարկե, համատեղ ալբոմը, գրում է Tert.am-ը, հղում տալով buro247.ru-ին։

«Ես դեռ նոր եմ սկսել աշխատել Ադելի հետ։ Նա ինձ առաջարկել է աշխատել միասին երգերի բառերի վրա։ Անկեղծ ասած՝ ես նրա մասին քիչ բան գիտեի։ Ադելն այնքան բանի է հասել, և ինձ իսկապես դուր է գալիս նրա ձայնը և որոշ բաներ այն ամենից, ինչ նա արել է։ Այնպես որ, սա հերթական հնարավորությունն է ինձ համար որևէ բան սովորելու այլ մարդկանցից»,- ասել է Genesis ռոք խմբի նախկին անդամ Ֆիլ Քոլինզն իր հարցազրույցներից մեկի ժամանակ։