Tert.am-ը գրում է.

 

Կաննի 67-րդ կինոփառատոնը մայիսի 14-ին կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ֆիլմը պատմում է ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիի կյանքի մասին: Նրա դերը կատարում է Նիքոլ Քիդմանը: Կինոնկարը մրցութային չէ: Ֆիլմի նկարահանումները 2013 թվականին կատարվել են Մոնակոյում, Ֆրանսիայի մայրաքաղաքում և հանրապետության հարավում գտնվող մի շարք այլ վայրերում:

Գրեյս Քելլի մասին ֆիլմն արդեն դժգոհություն է առաջացրել Մոնակոյի դքսական ընտանիքի մոտ: Քելլիի 2 աղջիկները և տղան՝ Մոնակոյի դուքս Ալբեր II-ը, գտնում են, որ ֆիլմն աղավաղում է իրենց մոր կյանքի տարբեր դրվագները: