«Ես շատ կուզեի նիհարել մոտ 10 կգ-ով. այժմ ես կշռում եմ 80 կիլոգրամ՝ 173սմ հասակի պարագայում: Հույս ունեմ հասցնել «թեթևանալ» արձակուրդիս մեկ ամսվա ընթացքում: Ես ունեմ փորձված տարբերակ՝ երբեմն տանը ձեռնամուխ եմ լինում երիկամներն ու միզապարկը տոքսինից մաքրելու աշխատանքին: 10 օր ըմպում եմ ֆրեշ, ուտում եմ նարինջ և ընդունում օրական մեկ բաժակ ձիթապտղի յուղ: Այսպիսի պրոցեդուրաներից հետո հեշտությամբ դիետա եմ պահում՝ հրաժարվում եմ կարտոֆիլից, ալյուրից, շաքարից, պանրից ու երշիկից: Թեթև քաղցը փարատում եմ մրգերով, բանջարեղենով կամ յուղազերծված կաթնաշոռով: Աշխատում եմ ուտել հաճախ, բայց քիչ և առանց շտապելու, գիտակցելով, որ կշտանալու տպավորությունը միանգամից չի գալիս, այլ մոտ 20 րոպե հետո: Այս ամենի հետ, սիրում եմ նաև զբոսանքը. օրական քայլում եմ մոտ 5-6 կիլոմետր»,- ավելացրել է երգչուհին:

Շարունակությունը՝ այստեղ: