Միացյալ Թագավորություններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր վայելում են կյանքը, գտնվում են ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան նրանց հոռետես հակառակորդները:

Բոլորիս քաջ հայտնի է՝ կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունն օգտակար է առողջության համար: Նաև վաղուց ապացուցված է, որ այն զույգերը, ովքեր ունեն հաջող ամուսնական կյանք, գտնվում են անհամեմատ լավ մարզավիճակում՝ ի տարբերություն այն ամուսինների, ովքեր սթրեսով լի կյանքով են ապրում:

 

2012թ. Medical News Today լրատվականը հրապարակեց Լոնդոնի համալսարանի կողմից իրականացված մի նոր ուսումնասիրության արդյունքներ, ըստ որի, կյանքը վայելող մեծահասակ մարդիկ ավելի երկար են ապրում:

Մասնակիցներին խնդրել են 4 բալանոց սանդղակով գնահատել հետևյալ պնդումները՝ "Ես վայելում եմ այն ամենը, ինչ անում եմ", "Ես վայելում եմ ուրիշների ներկայությունը ", "Ես երջանիկ հայացք եմ նետում իմ անցյալի վրա" և " Այս օրերին ես շատ առույգ եմ ինձ զգում ":

Հարցաքննելով ուսումնասիրության մասնակիցներին, հետազոտող խումբը գնահատել է նրանց առօրյա խնդիրների (օրինակ՝ լողանալ կամ հագնվել) կատարման դժվարությունները: Նրանք նաև չափել են մասնակիցների քայլերի քանակը:

 

Պարզվել է՝ այն մարդիկ, ովքեր բարեկեցիկ կյանքով չեն ապրում, ավելի շատ դժվարությունների են հանդիպում առօրյա հարցեր լուծելիս և ավելի քիչ են ապրում:

Ուսումնասիրության համահեղինակ դոկտոր Սփեպթոի խոսքերով՝ այս արդյունքները հաստատում են, որ երջանիկ կյանք վայելելն անմիջական կապ ունի տարիքով մեծ մարդկանց ֆիզիկական առողջության հետ:

Բնականաբար, քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ երջանկության շատ ցածր մակարդակներում են գտնվում: Երջանիկ են առողջ մարդիկ:

50 տարեկանից բարձր մարդկանց շրջանում դոկտոր Սփեպթոի նախկինում անցկացված հետազոտության ժամանակ այն մարդիկ, ովքեր ունեին երջանկության ցածր ցուցանիշ, այժմ մահացած են, իսկ կյանքը վայելողներն ապրում են երջանիկ ծերություն: