Life.panorama.am-ը գրում է.

 

Անքնությունը կարող է վատ անդրադառնալ զույգի փոխհարաբերության վրա. որպես կանոն, նա, ով նորմալ չի քնում, դառնում է դյուրագրգիռ, անընդհատ բողոքում է և մեղադրում իր կողակցին, որ իրեն բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում: Բերկլի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե որն է դրա պատճառը:

Գիտնականները խնդրել են տարբեր տարիքային խմբերի պատկանող 60 զույգի իրենց քնի վերաբերյալ օրագիր վարել: Մասնակիցները պետք է ամեն առավոտ գրեին, թե ինչպես են քնել ու ինչ են զգում իրենց զուգընկերոջ նկատմամբ: Բացի այդ' վիճելի հարցերի շուրջ ընտանիքի ներսում քննարկումները տեսաձայնագրվում էին, արդյունքում' պարզվեց, որ ամուսիններից նա, ով վատ էր քնել, ավելի ագրեսիվ և անհանդուրժող էր:

Լիարժեք քունը շատ կարևոր է ֆիզիկական և հոգևոր առողջության համար, ֆիզիկապես լավ վիճակում լինելու համար մարդը պետք է քնի 5-8 ժամ:

Ներկայումս Երկրի բնակչության 60%-ը տառապում է անքնությամբ: