Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում իսկական խառնաշփոթ բարձրացավ. Ժաննա Ֆրիսկեն տառապում է սարսափելի հիվանդությամբ: Այս մասին գրեցին լրատվամիջոցները՝ հղում անելով տարբեր աղբյուրների:

Viva.ua-ն գրում է, որ ոմանք հասցրել են տալ նույնիսկ նրա ախտորոշումը՝ գլխուղեղի քաղցկեղ: Իհարկե, դա բերեց այն բանին, որ Ֆրիսկեի երկրպագուներն ու նրան գնահատողները շոկի մեջ հայտնվեցին: Չդիմանալով սոցիալական հարձակումներին՝ Ժաննա Ֆրիսկեի կրտսեր քույրը որոշեց մեկնաբանություն տալ ավագ քրոջ, այսպես կոչված, հիվանդությանը:

«Ես չգիտեմ, թե այդ բադին ով է համացանցում տեղադրել, բայց ես ձեզ ասում եմ, որ քրոջս հետ երեկ եմ սկայպով խոսել: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա այժմ ապրում է Մայամիում: Զբաղվում է յոգայով և սպորտով: Այնպես որ, մի անհանգստացեք»,-գրել է Նատալյան սոցկայքերից մեկում:

Ամփոփելով՝ կայքը գրում է, որ այժմ կարելի է հանգիստ շունչ քաշել. երիտասարդ մայրիկին և հաջողակ երգչուհուն ոչինչ չի սպառնում, բացի երկրպագուների բուռն երևակայությունից և դեղին մամուլից: