Ինչպես հայտնում է Голоc России-ն, ժամանակակից ծխախոտը մի քանի անգամ ավելի արագ կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման, քան կես դար առաջ արտադրվողները: Այս մասին ասվում է ԱՄՆ գլխավոր սանիտարական բժիշկ Բորիս Լուշնյակի պաշտոնական զեկույցում:

«Մեր օրերում ծխողներին սպառնում է թոքերի քաղցկեղի արագ զարգացման մեծ վտանգ, քան այն ժամանակ, երբ 1964 թ. հրապարակեց առաջին զեկույցը՝ գլխավոր սանիտարական բժշկի կողմից: Տվյալները տարբեր էին, սակայն լավ է, որ հիմա մարդիկ ավելի քիչ են ծխում»,- նշվում է փաստաթղթում:

Զեկույցում նշվում է, որ, ըստ վերջին հետազոտությունների' ծխելը կարող է հանգեցնել կուրության, շաքարախտի, հաստ աղիքի քաղցկեղի և լյարդի քաղցկեղի:

Զեկույցում ասվում է նաև, որ ծանր ծխողներին սպառնում է տուբերկուլյոզ, թուլացած իմունային համակարգ: Պասիվ ծխելը մեծացնում է ինսուլտի ռիսկը: