Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը վերջին շրջանում ներկայանում է Հանրային հեռուստաընկերության բազմասերիանոց ֆիլմերում: ESem.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ խնդիրներ չի ունեցել: «Դուրս չեմ եկել «Արմենիայից», պարզապես այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ այդ TV-ում չկարողացան ինձ ինչ-որ բան առաջարկել: Նորմալ, շատ ընկերական խոսեցինք և հասկացանք, որ եթե «Արմենիայում» ոչինչ չպետք է անեմ, ուրեմն պետք է ինչ-որ մի բան գտնեմ ինձ համար»,- ասաց Աշոտն ու հավելեց, որ հնարավոր է հետագայում կրկին համագործակցի «Արմենիայի» հետ:

Այս շրջանում Աշոտը զբաղված է Հանրայինով հեռարձակվող ֆիլմերի կրկնօրինակմամբ: Առաջիկայում Աշոտը կնկարահանվի նաև 16 մասից բաղկացած նոր հեռուստասերիալում, որի նախնական անունը «Փրկագին» է: Դերասանն արդեն չորրորդ անգամ անընդմեջ կմարմնավորի ոստիկանի: Նա չգիտի' ինչո՞վ է պայմանավորված, որ իրեն անընդհատ ոստիկանի կերպար են առաջարկում: «Ինձ էլ է շատ հետաքրքրում այդ հարցը,- ասաց Աշոտն ու հավելեց, որ կցանկանար դերերը բազմազան լինեին, սակայն ոչ այն պատճառով, որ կրկնվելու վտանգի առաջ է կանգնած: -Կարծում եմ' կրկնվելու վտանգ չկա, որովհետև նույն ոստիկանի կերպարը կարելի է տարբեր կերպ մատուցել' տարբեր բնավորությամբ, սովորություններով: Սակայն, իհարկե, նույնությունը երբեմն հոգնեցնում է: Տարբերություն է պետք»:

 

Շարունակությունը` այստեղ: