Երեկ'հունվարի 13-ին, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի ծննդյան օրն էր: 30 ամյակի կապակցությամբ հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջի պատը ողողված էր շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

Հոբելյանական տարեդարձն Արևիկը նշել է սիրելիի' Մարդու իրավունքների պաշտմանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանի հետ: Հաղորդավարուհին մտերմիկ ընթրիքից լուսանկար է տեղեդրել' մակագրելով. «Արամ, դու ունիկալ մարդ ես. եզակի ես, ուշադիր, ջերմ ու ինձ միշտ հետաքրքիր: Ես այսքան տարի ապրում էի ու չգիտեի, որ դու կաս»: