Անկախ տարիքից, մարդը միշտ ունի սիրո կարիք: Իսկ կարո՞ղ է արդյոք տարիքային գործոնն ազդել զույգի առողջ ու ներդաշնակ սեռական կյանքի վրա: Ladynews.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ, ով ներկայացրեց, թե սեռական կյանքում ինչ խնդիրներ կարող են ունենալ զույգերը՝ տարիքային գործոնով պայմանավորված:

 

«Պետք է ասել, որ տարիքային գործոնը միջանձնային, ամուսնական հարաբերություններում որոշակի դերակատարություն ունենում է, սակայն, ըստ էության, ամեն ինչ պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով: Մարդկանց մոտ գոյություն ունի սեռական կառուցվածքի երեք տիպ՝ թույլ, միջին և ուժեղ: Հենց դա էլ սահմանափակում է անհատի սեռական ակտիվությունը, որը պայմանավորված է որաշակի գենետիկ գործոններով, և, եթե այս երեք տիպերի միջև առկա է անհամատեղելիություն, ապա ամուսնական զույգի մոտ կարող է առաջանալ կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակություն»,- խոսելով թեմայից՝ նշեց սեքսապաթոլոգը:

 

Ըստ նրա՝ տարիքային գործոնը դերակատարություն կարող է ունենալ ամուսնական կյանքի սկզբնական շրջանում. «Այդ փուլում հնարավոր է՝ զույգերի մոտ առաջանան պատկերացումների հակասություններ՝ կապված սեռական կյանքի հետ: Եթե այդ շրջանում նման խնդիրներ չեն առաջանում, և ամուսինների միջև էլ գոյություն ունի միջանձնայի ներդաշնակ փոխհարաբերություն, ապա տեսակի հետ կապված խնդիրը կհարթվի ու անդրադառձ չի ունենա զույգի սեռական կյանքի վրա»,- փաստեց Սևադա Հակոբյանը:

 

Շարունակությունը՝ այստեղ: