Երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանին մեր ընթերցողները կհիշեն գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմերից, սերիալներից, իսկ թատրոնին ժամանակ տրամադրողները, անկասկած, նրան ճանաչում են թատերական բեմերից… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեր մեծերին նվիրված «Հայադարան» հաղորդաշարի հաղորդավար, դերասան Սամվել Թոփալյանն է:

 

- Սամվել, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսնում: Միայն թատրոնո՞ւմ եք:

- Դեռևս սերիալներից առաջարկներ չունեմ… Աշխատում եմ «Գոյ» և «Մալյան» թատրոններում, «32» թատրոնում արդեն երկու ներկայացման մեջ եմ զբաղված:

 

- Հայաստանում դերասանի մասնագիտությամբ ապրելը հե՞շտ է:

- Եթե ֆինանսական առումով նկատի ունեք, իհարկե, դժվար է: Բայց, քանի որ ազգությամբ հայ ենք ու մեր երկիրն է, բնականաբար այստեղ ավելի հաճելի ու ցանկալի է ապրելը…

 

- Այսօր երիտասարդ շատ ռեժիսորներ, դերասաններ փորձում են թատրոնին ժամանակակից շունչ տալ, նորամուծություններ անել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:

- Դա լավ է, եթե անողը ճաշակով է, պրոֆեսիոնալ, ու չափի զգացողություն ունի: Բայց հիմնականում մեզ մոտ ինչ-որ անճաշակ բաներ են ստացվում: Փորձում են «աջ ձեռքով ձախ ականջը բռնել»…

 

- Իսկ սերիալները, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են:

- Ինչ-որ մակարդակի հասել են, բայց, բնականաբար, դեռ շատ գործ կա անելու…

 

- Երբ սերիալային առաջարկ է լինում, ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ համաձայնել, թե ոչ…

- Հիմնականում ծանոթանում եմ, թե ինչ պետք է ներկայացնեմ, բայց կան ֆինանսական և այլ խնդիրներ ևս… Ամեն դեպքում դա դերասանի գործ է, և ամեն մեկը պետք է փորձի իր գործը լավ անել…

 

Շարունակությունը` այստեղ: