Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄՆ նախկին առաջին տիկին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնը կրկին հայտնվել է լուրերի առաջին էջերում։ Սակայն այս անգամ դա կապված չէ Հիլարի Քլինտոնի քաղաքական որևէ հայտարարության հետ։

Քլինտոնն այս անգամ առաջնագծում է հայտնվել մազերի հարդարանքի փոփոխման պատճառով։

Միշել Օբամայից հետո Քլինտոնը ևս միացավ դիմացի մազափունջ ունեցող կանանց թվին։

Մազերի նոր հարդարանքով Քլինտոնն առաջին անգամ մասնակցեց Նյու Յորքի քաղաքապետի երդմնակալությանը, որի ժամանակ նրան ուղեկցում էր նաև Բիլ Քլինտոնը։