Մարդկությունը մեծ ձեռքբերումներ ունեցավ տիեզերքի ուսումնասիրության բնագավառում: 21-րդ դարում, երբ տիեզերագիտությունը հասավ զարգացվածության բարձ մակարդակի, գիտնականներին սկսեց հետաքրքրել այն հարցը, թե հնարավոր է արդյոք սեքսը տիեզերքում:

Չնայած մի շարք շրջանառվող լուրերի՝ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներն արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում են պնդել, որ Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացների միջև ոչ մի անգամ սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում է astronews.ru-ն:

ՆԱՍԱ-ի կենսաբանները կարծում են, որ սեքս հնարավոր է տիեզերքում, բայց այն նյարդերից թույլ մարդկանց համար չէ: Զույգը ստիպված կլինի պայքարել անհավասարակշռության դեմ, ուժեղ բռնվել միմյանցից, որպեսզի չթռչեն տարբեր կողմեր և չբախվեն տիեզերանավի պատերին:

Սակայն Inspiration Mars Foundation կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ընկերությունը պատրաստվում է 2018 թվականին ամուսնական զույգ ուղարկել Մարս, որից հետո պաշտոնապես կարձանագրվի առաջին սեքսը տիեզերքում: