Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն աղջիկների' Լաուրայի ու Աննայի հետ դեկտեմբերի 24-ին զարդարել է տոնածառը: ESem.am-ը հյուրընկալվել է դերասանուհու տանը՝ նրա հետ զարդարելու տոնական եղևնին և ֆիքսելու հիշարժան պահերը:)

Անահիտը գրեթե ամեն ինչ վստահել է աղջիկներին. թե´ խաղալիքների ընտրությունը, թե´ տոնածառը դնելու օրը: Նրանց տոնածառը նոր չէ, իսկ ահա խաղալիքներն ամեն տարի փոխվում են: Նրանց ընտանիքում խաղալիքը կախելիս երազանք չեն պահում, փոխարենը դա անում են Ամանորի գիշերը՝ ուղիղ 12-ին:

Անահիտի համար Նոր տարին ընտանեկան տոն է, այդ պատճառով էլ այն դիմավորում են տանը' ընտանեկան միջավայրում. «Միասին լսում ենք նախագահի ուղերձը, կաթողիկոսի շնորհավորանքը, այնուհետև նստում ենք սեղանի շուրջ. այդ օրը քնել չկա:)»:
Նախորդ Ամանորին դերասանուհին գրեթե ոչնիչ չի հասցրել, քանի որ դեկտեմբերի 25-ին ծնվել է որդին' Հայկը: Ի դեպ, դերասանուհին ամուսնու հետ որոշել է փոքրիկի մեկ ամյակի օրը մկրտել երեք երեխաներին: Մկրտությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: «Այս տարի փոքրիկս արդեն ամեն ինչ հասկանում է, տոնածառի լույսերը տեսնելիս ոգևորվում է, իսկ տոնածառի տակի փոքրիկ Ձմեռ պապիկի հետ ընկերացել է' անընդհատ մոտենում և համբուրում է նրան,- ասաց Անահիտն ու հավելեց, որ մեկ ամյա Հայկն արդեն իր դերասանական առաջին քայլերն է անում,- տղաս ինձ հետ արդեն նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության' «Անցյալի ստվերներ» սերիալում»:

 

Շարունակությունը՝ այստեղ: