Tert.am-ը գրում է.

 

Իտալացի հնագետների խումբը պեղումների արդյունքում Կիպրոսում հայտնաբերել է 4.000 տարվա պատմություն ունեցող հնագույն, բացառիկ արհեստանոց, որտեղ հազարամյակներ առաջ արտադրվել են դիմահարդարման միջոցներ։

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, մասնագետներն այս մասին տեղեկացրել են մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ։

Լիմասոլ բնակավայրից ոչ հեռու իտալացի մասնագետները հայտնաբերել են սենյակ, որում գտնվել է 70 քարե սանդ ու 50 սանդաթակ. դրանք նախատեսված են եղել տարբեր նյութեր, այդ թվում նաև օխրան (դեղին, կարմիր կամ դարչնագույն հանքաներկ) իրար խառնելու համար։

Խմբի ղեկավարն ասել է, որ իրենք բացառիկ հայտնագործության հեղինակ են դարձել, քանի որ գտածոներից պարզ է դառնում, որ կոսմետիկ պարագաներն այստեղ արտադրվել են միայն վաճառքի, այլ ոչ թե անձնական օգտագործման համար։