Նախատոնական և տոնական օրերը շատերի համար հրաշալի առիթ են նախևառաջ թոթափելու ողջ տարվա հոգնությունը, լիցքավորվելու և պատրաստվելու առաջիկա մեկամյա վազքին… Սակայն, կան մարդիկ, որոնց համար տոնը՝ տոն, աշխատանքը՝ աշխատանք… Եվ աշխատում են ներառյալ ամանորյա գիշերը…

Հռիփսիմե Հակոբյան-Մարտին Մկրտչյան զույգը, որոնց ամուսնական կյանքում սա առաջին ամանորն է, դեկտեմբերի 31-ի կեսգիշերը կանցկացնի հանդիսության մեջ՝ աշխատանքում… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Հռիփսիմե Հակոբյանն է, ում համար կարևորը ոչ թե այն է, թե որտեղ կանցկացնես տարեսկիզբը, այլ՝ թե ինչպե՞ս.
- Ասում են՝ ինչպես դիմավորես, այնպես էլ կշարունակվի տարիդ... Ինձ համար կարևորն այն է, որ բարձր տրամադրությամբ դիմավորենք նոր տարին: Այնուհետև կվերադառնանք մեր տուն, որտեղ ես նախապես գեղեցիկ, լի ու գունեղ սեղան պատրաստած կլինեմ… Տանը մեզ կսպասի միայն մեր շնիկը՝ Բուբին…

 

- Գունային ներդաշնակությանը ուշադրություն դարձնո՞ւմ եք:
- Այո, նույնիսկ հագուստս եմ այդ օրվա համար համապատասխան պատրաստում: Հիմա պատվիրված է, շուտով պատրաստ կլինի…Տան, սեղանի և տոնածառի գույները կհամադրենք…

 

- Ի՞նչ գույների մեջ է ձեր տունը:
- Պաստելային երանգներն ու մանուշակագույնն են գերակշռում…

 

- Ձեր տոնածառն առաջին անգա՞մ է այս ամանորին զարդարվելու:
- Այո, քանի որ մենք նոր ընտանիք ենք, ամեն ինչ մեր տանը նոր է …Ես կարևորում եմ այն փաստը, որ սա մեր առաջին ամանորն է որպես ընտանիք և պետք է ամեն ինչ նոր, թարմ ու գեղեցիկ լինի… Ուշադրություն եմ դարձրել ամեն մանրուքի…

 

- Զգացողությունները տարբե՞ր են նախորդ տարիների համեմատ:
- Իհարկե, հիմա մի քիչ այլ է. նոր տուն, նոր կյանք, նոր կարգավիճակ…Տարբերվում է միայն նրանով, որ ծնողներիս հետ չեմ անցկացնելու… Ես և Մարտինը վերջին տարիներին միասին ենք դիմավորել ամանորը, քանի որ գործընկերներ ու շատ լավ ընկերներ էինք: Աշխատանքի բերումով բոլոր ընկերներով շատ ժամանակ միասին էինք դիմավորում:

- Ձեր ամանորյա սեղանի ճաշացանկը ինքնե՞րդ եք որոշել, թե յուրաքանչյուրդ ձեր հայրական տան բաղադրատոմսն եք ներառելու:
- Ավանդական հայկական սեղան կլինի, ինչը բոլորի տներում էլ լինում է … Բայց կաշխատեմ նորամուծություններ, հետաքրքիր բաներ էլ պատրաստել …Չկա այնպիսի ճաշատեսակ, որ անձամբ շատ եմ սիրում և պարտադիր պետք է սեղանին լինի: Ուշադրություն եմ դարձնում նաև Մարտինի նախասիրություններին, սակայն ասեմ, որ նա ինձ ամբողջովին վստահում է, չի կարևորում, թե ի՞նչ կպատրաստեմ…Բայց մի բան հաստատ է՝ ամեն ինչ ինքս եմ պատրաստելու, դա իմ ցանկությունն է…

 

- Հռիփսիմե, այդպես բազմազբաղ առօրյայով ինչպե՞ս եք հասցնելու: Գոնե ամուսինը ձեզ կօգնի՞:
- Լավ հարց է: Ես էլ դեռ չգիտեմ, թե ինչպե՞ս, բայց պետք է հասցնեմ… Արդեն իսկ սկսել ենք գնումները: Սեղանի ու ճաշատեսակների հարցերում չեմ կարծում, որ Մարտինը ինձ կօգնի, իսկ այ գնումների հետ կապված՝ արդեն իսկ շատ-շատ օգնել է… Ինքն էլ շատ զբաղված է, այդ պատճառով գնումները կատարում ենք կեսգիշերն անց…

 

 

Շարունակությունը` այստեղ: