Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և կնոջ հարաբերություններում դժվար ժամանակաշրջան է սկսվել: Առաջին տիկինը դժգոհ է ամուսնու վերաբերմունքից, ով սիրախաղ է անում այլ կանանց հետ:Միշել Օբաման սկսել է իր իրերը հավաքել և դիմել է փաստաբանի՝ ամուսնալուծության համար:

«Բարաքը և Միշելը դժվար հարաբերություններ են ունեցել երկար տարիներ: Նրանք միասին էին մնացել հանուն իրենց դուստրերի, և նրա քաղաքական կարիերայի համար: Սակայն Միշելը հոգնել է այդ ամենից: Նա հանդիպել է փաստաբանի և Բարաքին հայտարարել է, որ ցանկանում է կյանքն անցկացնել առանց նրա», -նշել է ընտանիքի մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ աղբյուրի, Միշելը ցանկանում է Սպիտակ Տանը մնալ մինչև ամուսնու պաշտոնավարման ավարտը: Սակայն Օբաման որոշել է, որ նրանք ապրում են առանձին:

«Միշելը տեղափոխվելու է առանձին սենյակ»,-նշել է աղբյուրը:

Միշել Օբամային բարկացրել է այն փաստը, որ Բարաք Օբաման Մանդելայի հուղարկավորության ժամանակ լուսանկարվել է Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդտի հետ: Օբաման ժպտացել է և սիրախաղ սկսել վերջինիս հետ: