Tert.am-ը գրում է.

 

Դուբայի ամանորյա շոուն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ հրավառությունը:

Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ ամանորյա շոուն սկսվելու է դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին: Հրավառությունը կհեռարձակեն աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Հրավառություններ կիրականացվեն մի շարք յուրատեսակ քաղաքային տեսարժան վայրերի մոտակայքում, որոնցից են՝ աշխարհի ամենաբարձր երկնաքեր «Բուրջ Խալիֆա» աշտարակը, «Բուրջ ալ Արաբ» և «Ատլանտիս» հյուրանոցները: Հրավառությունների շարքն սկսվելու է 6-րոպեանոց հրավառությունից՝ The World արշիպելագում, որը կշարունակվի 10 կմ երկարությամբ և բաղկացած կլինի 450 000 գունագեղ բռնկումներից, որոնք կընթանան երաժշտության ուղեկցությամբ»,- հաղորդում է Travel.ru կայքը: