People հանրահայտ ամսագիրը Ջենիֆեր Լոուրենսին անվանել է շոուբիզնեսի ամենաազդեցիկ ներկայացուցիչը 2013-ի ընթացքում:

Ինչպես ներկայացնում է Tert.am-ը հղում տալով Luxlux.net-ին՝ 2013-ին Ջենիֆեր Լոուրենսը բազմաթիվ մրցանակների և պարգևների է արժանացել, ինչպիսիք են՝ «Օսկարը», «Ոսկե գլոբուսը», «Լավագույն կանացի դեր» անվանակարգում մրցանակը: Իսկ այժմ ամենաազդեցիկ աստղի կոչմանն է արժանանում նաև People ամսագրի կողմից:

Վարկանշային աղյուսակում Լոուրենսին հաջորդել է Օփրա Ուինֆրին, ով 2013-ին հայտնվել էր ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում՝ ըստ Forbes-ի:

«Բրոնզն» այս մրցանակում բաժին է ընկել դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքին, ով IMDb կինոպորտալի կողմից ճանաչվել է ամենապահանջված հոլիվուդյան դերասաններից մեկը:

Ռեյթինգում չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեժիսոր Վինս Գիլիգանը, իսկ հինգերորդ հորիզոնականն զբաղեցրել է «Ձգողականություն» ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը:

Ջենիֆեր Լոուրենս

Օփրա Ուինֆրի

 

Շարունակությունը՝ այստեղ: