Նյու Յորքում աճուրդի է հանվել ամերիկացի գործարար Վինսենտ Վիոլեին պատկանող չորսհարկանի շքեղ առանձնատունը: Այն վաճառվում է 114 մլն դոլարով, որի գնորդը կդառնա Նյու Յորքի ամենաթանկ տան սեփականատերը: Այս շքեղ առանձնատունն ունի 1,8 հազար ք. մ տարածք, 7 ննջարան, սաունա, 9 լոգարան, մարզասրահ, լողավազան, անգամ ձայնագրման ստուդիա: Հյուրասենյակի առաստաղը պատված է ոսկով: