Life.panorama.am-ը գրում է.

 

Նյու Յորքում վաճառքի է հանվել շքեղ քառահարկ առանձնատուն, որը պատկանում է ամերիկացի ներդրող Վինսենթ Վիոլային:

Առանձնատունը վաճառվում է 114 մլն դոլարով։ Սա Նյու Յորքի ամենաթանկ տունն է: Առանձնատունը գտնվում է Մանհեթենի ամենահեղինակավոր թաղամասում՝ Վերին Իսթ Սայդում։

1.800 քմ տարածքով տանը կա 7 ննջասենյակ և 9 լոգասենյակ։ Առանձնատանը կա նաև գրադարան և կինոթատրոն, լողավազան, սաունա, մարզասրահ, բիլիարդ:

Նյու Յորքում վաճառքի է հանվել ամենաթանկ տունը (ֆոտո)