Մարդկային երևակայությունն անսահման է, հատկապես առավել վառ և գունագեղ է սեքսուալ երևակայությունը:

Միջագետքի մարմնավաճառության տաճարներից սկսած մինչև հին ճապոնական տարօրինակ ավանդույթները մեզ կպատմեն «սիրո մշակույթի» ամենաապշեցուցիչ դրսևորումների մասին: Եվ քանի որ սեքսուալ խաղերը ճաշակի խնդիր են, ապա յուրաքանչյուր երկիր ունի այդ մշակույթի նկատմամբ իր տարօրինակ, զավեշտալի երբեմն էլ' բավականին դաժան ճաշակի դրսևորումները:

 

Կամչատկայի որոշ բնակավայրերում ընտանիքի համար մեծ պատիվ է համարվում, երբ հյուրը գիշերում էր տան տիրոջ կնոջ հետ: Ի դեպ, կինն է ամեն կերպ պետք է կարողանա հրապուրել հյուրերին, և եթե նրան հաջողվում է նաև հղիանալ, մեծ ծիսակատարություն է կազմակերպվում գյուղում:

 

Չուկչաներն ու էսկիմոսներն օրինակ, իրենց կանանց, այսպես ասած, վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում, այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլև կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար:

 

Տիբեթում աղջիկը համարվում էր նախանձելի հարսնացու, եթե նա ունեցել էր տասնյակ զուգընկերներ և հարուստ սեռական կյանք: Այնտեղ կույս աղջիկները հեղինակություն չէին վայելում:

Բրազիլյայում տոպինաբայի ցեղի տղամարդիկ դիմում էին դաժան զոհողությունների իրենց կանանց դուր գալու համար: Բանն այն է, որ այս ցեղի աղջիկներն ուշադրությունն էին դարձնում այն տղամարդկանց, ովքեր ունեին մեծ սեռական օրգաններ: Այդ պատճառով տղամարդիկ, որոնք որոշակի կասկածներ ունեին այս հարցի շուրջ, խայթել էին տալիս օձերին իրենց առնանդամը, որից հետո նրանց «հպարտությունը» համապատասխանում էր կանանց սպասելիքներին:

 

Իսկ այ սիրո մեծ վարպետ հնդիկներն ունեին հաճույքի հասնելու իրենց էքստրեմալ տարբերակները: Օրինակ' նրանց սիրո մասին տրակտատները սովորեցնում էին տղամարդկանց մարմնի ինտիմ մասերում օգտագործել պիրսինգներ՝ ոսկուց, արծաթից, երկաթից, փայտից կամ էլ գոմեշի եղջուրներից: Իսկ պահպանակների հայրն է համարվում երկար, խողովակաձև պաշտպանիչ «հնարքը», որը նույնպես հնդիկներն են հորինել:

 

Ճապոնիայում և Կորեայում կար տղամարդուն օրգազմ պատճառելու բավականին սառնասիրտ տարբերակ: Որպեսզի հաճույքի պահը լինի ավելի տպավորիչ և անմոռանալի, նրա աճուկը ծակծկում էին ոսկե ասեղով:

Իսկ Սումատրա կղզու բնակիչները, որոնք համարվում են սեքսում սուր զգացողությունների սիրահարնե ունեն շատ հետաքրքիր ավանդույթ: Ըստ այդ սովորույթի' տղամարդը կնոջ մարմնի ինտիմ մասերում քարեր կամ մետաղե կտորներ պետք է խցկի: Նրանք հավատացած էին, որ այդ կերպ իրենց սիրելի կանանց պատճառում են անմոռանալի հաճույք:

 

Ճապոնական սեքսուալ անսովոր ավանդույթ «Իոբայը» կիրառվել մինչև 20-րդ դարի վերջը: Բայց այսօր էլ շատ ճապոնացիներ փորձում են գտնվել բանվականին ավանդապաշտ և մեծ սիրով շարժվում են հին և ցանկալի սովորույթներով: Ըստ այս ավանդույթի' յուրաքանչյուր ճապոնացի երիտասարդ իրավունք ուներ գիշերը մտնել չամուսանցած աղջկա սենյակ և տեղավորվել նրա վերմակի տակ. եթե աղջիկը դեմ չէր, ապա միասին կարող էին զբաղվել անմոռանալի «իոբայ»-ով: Իսկ եթե այնպես էր պատահում, որ ճապոնուհին անհնազանդություն էր ցուցաբերում, ապա խելագարված երիտասարդը ստիպված գնում էր տուն: Ինչպես յուրաքնչյուր ավանդույթ, այնպես էլ «իոբայ»-ն ուներ իր խիստ կանոնները: Օրինակ' սիրահար երիտասարդը պետք է գնար այս տարօրինակ գիշերային հանդիպմանը ամբողջովին մերկ, ցանկության դեպքում կարող է թաքցնել միայն դեմքը: Եթե նա գնար հագուստով, աղջկա կողմից կընդուներ որպես կողոպտիչ, ինչը բավականին տհաճ վերջաբան կունենար: