Life.panorama.am-ը գրում է.

 

Եթե կասկածում եք, որ ձեր հավանած տղամարդը, ում հետ հանդիպում եք, հնարավոր է՝ ամուսնացած է, դա պարզելու և չխաբվելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին՝

 

Գաղտնի նշաններ

Նա հանգիստ չի նստում. թափ է տալիս հագուստի վրայի թվացյալ փոշին, ձեռքերով դիպչում է դեմքին կամ մազերին, խաղում է ձեռքի տակ ընկած իրերի հետ, հաճախ սրբում է ձեռքերը, կծում է շուրթերը կամ անընդհատ ծխում է, ոտքերը թափահարում է: Այս ամենը խոսում է նրա անազնվության մասին:

 

Հատկապես ուշադրություն պետք է դարձնել նրա հետևյալ գործողություններին՝

Չի պատասխանում հեռախոսազանգերին, անջատում է հեռախոսը, նյարդայնանում է, իսկ ձեր հարցերին խուսափողական պատասխաններ է տալիս:

 

Ռոմանտիկ երեկոն հյուրանոցում ժամավճարով ավարտելու առաջարկությունը խոսում է այն մասին, որ նրա ժամանակը սահմանափակ է, և տանը սպասում են:

 

Երկար մենախոսությունն այն մասին, որ այժմ չկան իրական օրիորդներ և բոլորը շահադիտական նպատակներ ունեն, կարող է ձեզ իր սիրուհին դառնալու առաջարկության նախաբանը լինել:

 

Երբ անընդհատ շուրջն է դիտում և ռեստորանում բոլորից առանձնացված սեղան է պատվիորում, ահազանգ է այն մասին, որ նա խուսափում է ծանոթների հետ հանդիպումից:

 

Ամուսնացած տղամարդիկ, ովքեր ամուսնական մատանի չեն կրում, հաճախ ենթագիտակցորեն մատանին կրող ձեռքը թաքցնում են ձեր ուշադրությունից:

 

Երբ հանդիպում է նշանակում միայն աշխատանքային օրերին՝ պատճառաբանելով, որ հանգստյան օրերին զբաղված է, նույնպես վկայում է այն մասին, որ ամուսնացած է:

 

Շարունակությունը՝ այստեղ: