Վերջերս երգչուհի Ջուսը հայտարարեց, որ պատրաստ է մերկանալ հայկական ամսագրերի համար 10.000 դոլարով: Այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջ բերեց հայկական շոուբիզնեսում: Կարծիքներ հնչեցրին նաև հայտնիները:
Արդյոք եղա՞վ 10.000 դոլարով մերկանալու առաջարկ, և ի՞նչ ընթացք ունեցավ երգչուհու կյանքը մերկանալու հայտարարությունից հետո: Այս և այլ հարցերի շուրջ MediaMall.am-ի թղթակիցը զրուցեց երգչուհու հետ:


-Սիրում ե՞ս ձմեռ:
-Սիրում եմ ձմեռը, բայց միայն եթե կողքիս լինի իմ սիրելի տղամարդը, ում հետ կնստեմ մեծ առանձնատան մեջ՝ բուխարու դիմաց, կըմպեմ գինի և կզրուցեմ. այդպիսի ռոմանտիկ ձմեռվա սիրահար եմ:


-Ինչի՞ խորհրդանիշն է առաջին ձյունը Ջուսի համար:
-Առաջին ձյունն ինձ միշտ հիշեցնում է, որ շուտով Ամանոր է:


-Մերկանալու մասին արած հայտարարությունից հետո ի՞նչ փոխվեց քո կյանքում:
-Այդ «10.000 դոլլար»-ը մնաց արդեն պատմության գրկում. մարդիկ, երբ ասում էին 10.000 դոլար, միանգամից հիշում են իմ կիսամերկ ֆոտոշարքի մասին, որը դեռ չի իրականացվել:


-Եղա՞վ գումարի դիմաց մերկանալու առաջարկը:
-Մերկանալու առաջարկներ տարբեր լուսանկարիչներից միշտ ստանում եմ, բայց կարծում եմ' դեռ ժամանակը չէ:


-Ինչպիսի՞ հրաշք ես սպասում Ամանորից:
-Սպասում եմ սպորտային կազմվածքով, խելացի, հարուստ, առատաձեռն, չդավաճանող, ինձ սիրող և թագուհու նման վերաբերող տղամարդու:

 

Դավիթ Պոլոյան