Asekose.am-ը գրում է.

 


Ճանաչված երգչուհի Մաշա Ռասպուտինան Կիևի կենտրոնում 5 միլիոն դոլարով շքեղ երկհարկանի բնակարան է գնել:

Մաշայի և ամուսնու՝ 500 ք.մ. տարածքով բնակարանը վերջին' 21-րդ հարկում է, որտեղից երևում է Դնեպրը, Պեչորյան մայրավանքը, Մարինյան եւ հավերժ փառքի զբոսայգիները: Բնակարանի ներքին հարդարումը լինելու է դասական բարոկկո ոճով. բոլոր սենյակների պատերը սպիտակ են լինելու՝ ոսկեգույն նախշերով, հատակը' բնական փայտից: Բնակարանի արժեքը շուրջ 5 միլիոն դոլար է:

Բնակելի համալիրում կան. ստորգետնյա մեծ ավտոկայանատեղի, լողավազանով ֆիթնես կենտրոն, մարզասրահ, բացօթյա մարզվելու համար նախատեսված տարածք, ընտանեկան հանգստի գոտի: Կա նաև SPA կենտրոն, շոգեբաղնիք, մերսման սենյակներ: Ռասպուտինայի նոր բնակարանի վերանորոգումը կավարտեն գարնանը: