Tert.am-ը գրում է.

 

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մեքենա է շահել ինտերնետով, այս մասին հայտնում է HTB-ն:

Խոսքը «Լադա Պրիորա» մակնիշի մեքենայի մասին է, որը Կադիրովին են նվիրել like-ի համար, որը նա առաջինն էր դրել Չեչնիայի Շալինի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Իբրահիմբեկովի՝ համացանցում տեղադրած համապատասխան լուսանկարի տակ:

Սոցցանցերում Կադիրովը հայտնել է, որ նոր մեքենան իրեն շատ է դուր եկել:

Ավելի վաղ, բազմաթիվ մեքենաների ու արագություն գերազանցելու համար քննադատության արժանանալուց հետո, Կադիրովը օգոստոսին հայտարարել էր, որ ձիով է շրջելու: