Մի քանի օր առաջ 41-ամյա դերասանուհի Կամերոն Դիասը «Instagram» -ում տեղադրել է իր լուսանկարներն՝ առանց դիմահարդարման: Դիասի այս արարքը կարելի է համարել բավականին համարձակ: Բանն այն է, որ առանց դիմահարդարման՝ Կամերոնն ունի, մեղմ ասած, ոչ այնքան թարմ տեսք: Խորը կնճիռներն՝ աչքերի շուրջ և սփրթնած մաշկի գույնը իրական պատկերացում են տալիս նրա արտաքինի մասին: Ամենից տարօրինակն այն է, որ Կամերոնը լուսանկարվել է՝ ձեռքին ունենալով ֆոտոշոփի արդյունքում ստացած իր հիանալի դիմանակարը: Այսպես, Դիասին իր կոլեգաներն ու երկրպագուները հեշտությամբ կկարողանան համեմատել, թե ինչքան է տարբերվում նա իրական կյանքում և պրոֆեսիոնալ լուսանկարներում:

звезды без макияжа и фотошопа