Tert.am-ը գրում է.

 

Քեյթ Միդլթոնի քրոջ՝ ամունանալու մտադրության մասին լուրերը տարծվել էին դեռևս 2013-ի օգոստոսին, իսկ այժմ հայտնի է դարձել, որ Պիպա Միդլթոնը պաշտոնապես նշանադրվել է:

Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ բրիտանական ԶԼՄ-ներին հղումով, Պիպա Միդլթոնը կամուսնանա 2014-ին: Հայտնի է դարձել նաև, որ Քեմբրիջի դքսուհու քույրն իր փեսացու Նիկո Ջեքսոնի հետ գաղտնի նշանադրվել է այս ամառ: Պիպան որոշել է հետաձգել նշանդրության մասին լուրի տարածումը, քանի որ իր հանրահայտ քույրն այդ ժամանակ հղի էր: Այժմ արքայազն Ջորջի լույս աշխարհ գալուց հետո նրա մորաքույրը վերջապես որոշել է հայտնել իր նշանադրության մասին: