ESem.am-ը գրում է.


Երեկ' դեկտեմբերի 9-ին, լ ժամը 17:35-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է նախկին «4 տարբերակ» խմբի երգչուհի Քնարիկ Զաքարյանի երկրորդ բալիկը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 50 սմ հասակով և 3450 գրամ քաշով: Ծնողները նրան տվել են Նատալի անունը:

Մինչ ծննդաբերությունը ESem.am-ի հետ զրույցում Քնարիկը նշել էր, որ որդին' Տիգրանը մեծ ոգևորվածությամբ է սպասում քույրիկի լույս աշխարհ գալուն: «Տղայիս ասել ենք, որ Նատալին իրեն շատ է սիրում, իսկ ինքն էլ ցանկացել է, որ քույրիկն իրեն մեծ ու կանաչ գնդակ բերի»,- ասել էր երգչուհի-դերասանուհին: Իսկ ծննդաբերությունից հետո մեզ հետ զրույցում Քնարիկն ասաց. «Աղջկաս նմանեցնում ենք մեր որդուն. ամեն ինչ լավ է, ես էլ, փոքրիկս էլ մեզ լավ ենք զգում»:

Նշենք, որ հղիության ընթացքում Քնարիկը մի շարք կորպորատիվ և այլ երեկոներ է վարել, որոնց ընթացքում այնպես է քողարկել հղիությունը, որ ոչ ոք նույնիսկ գլխի չի ընկել:
ESem.am-ը շնորհավորում է Քնարիկին' երկրորդ անգամ մայր դառնալու առթիվ, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկական օրեր:

 

Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի