Այն տեսությունը, որ ավելորդ քաշը կարող է օգտակար լինել առողջության համար, ընդամենը հորինվածք է, հավաստում են կանադացի գիտնականները:

Ճարպակալումը վտանգավոր է նույնիսկ այն դեպքում, երբ խոլեստերինը, արյան ճնշումը և շաքարի մակարդակն արյան մեջ նորմայի սահմաններում են:

Այդ մասին են վկայում գրեթե 60 հազար կամավորների հետազոտական տվյալները:

Նախկինում գիտնականները տեսություններ էին առաջ քաշում, ըստ որոնց, ավելորդ քաշը վնասակար չէ, եթե մարդը, ընդհանուր առմամբ, առողջ է:

Սակայն նոր հետազոտությունը հերքում է այդ տեսությունները:

10 տարի շարունակ հետևելով փորձի մասնակիցներին՝ գիտնականներն ապացուցել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ անպայման զարգանում են այս կամ այն տիպի սրտանոթային հիվանդություններ: