Esem.am-ը գրում է.

 

Դերասան Սարգիս Գրիգորյանը շատ արագ կողմնորոշվեց իր «Այո»-ներն ու «Ոչ´»երը տարանջատելիս: Դերասանն առաջինը «Այո´» ասաց սիրուն, սակայն նրան խնդրեցինք այլ երևույթ առանձնացնել, քանի որ դրան «Այո´» են ասում այս էջի գրեթե բոլոր հերոսները:

 

Ասում է' «Այո»
Մեր սերունդը շատ մեծ հարգանք ուներ մեծերի հանդեպ: Այսօր ամենուր կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր անպատվում են մեծերին: Ես դրանից շատ վատ եմ զգում ինձ, քանի որ մենք այդպես չենք դաստիարակվել: Ասում եմ' «Այո´» մեծերին հարգելուն, քանի որ շատ կարևոր է գնահատել ավագ սերնդին, մեր արմատները:
Շատ կարևոր է մարդկանց հետ անշահախնդիր շփվել կարողանալու հատկանիշը: Ասում եմ' «Այո´» անշահախնդրությանը, քանի որ մարդու հետ պետք է շփվել ոչ թե ինչ-որ բանի համար, այլ որովհետև նա կա, և այնպիսին է, ինչպիսին կա:
Արդարությունից ծնված ամեն բան դրական է. չկա խարդախություն, ստախոսություն, որևէ կեղծ երևույթ: Ասում եմ' «Այո´» արդարությանը, քանի որ դա ոչ միայն ճշմարտախոսության և անկեղծության, այլև մարդուն, երևույթները հարգելու նշան է:
Վստահությունը ներառում է հավատարմություն, հավատ սեփական ուժերի հանդեպ: Ասում եմ' «Այո´» վստահությանը, քանի որ դա այն կարևոր բաներից մեկն է, որն այսօր պակասում է մեզ: Պետք է վստահել ընկերոջը, եղբորը, հայրենակցին:

 

Շարունակությունը` այստեղ: