Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սոնա Մուրադյանի համար վերջին տարիները բուռն ստեղծագործական էին: Սակայն իրար հաջորդող երեք սերիալներում նկարահանվելուց հետո Սոնան տևական ժամանակ դադար էր առել, որը ESem.am-ի հետ զրույցում բնութագրեց որպես սկզբունքային դադար: ««Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալին հաջորդեցին «Ոստիկանները» և «Ընտրյալները», որոնցից հետո որոշեցի մի քանի ամիս դադար առնել, ինչն անսպասելի էր անընդհատ եթերում լինելուց հետո»,-նշեց դերասանուհին, ում փոխանցմամբ' դադարի կոճակը սեխմեց, քանի որ կերպարներին նմանվելու և հանդիսատեսին հոգնեցնելու մտավախություն ուներ:

Այժմ դերասանուհին թատրոնի գործունեությունը զուգահեռում է հեռուստահաղորդավարուհու աշխատանքի հետ: Մոտ մեկ շաբաթ է՝ նա Հ2 հեռուստաընկերությամբ վարում է «Ակորդ» հաղորդաշարը: Այս աշխատանքի հրավերը Սոնան ստացել է հեռուստաընկերության տնօրինությունից. «Առաջարկը ստանալուց հետո մի քանի տարբերակ քննարկեցինք և կանգ առանք «Ակորդի» վրա»:

 

Շարունակությունը` այստեղ: