Մարդկանց 50%-ի մոտ IQ-ի մակարդակը 90 միավորից 110 միավոր է, մարդկանց 2,5%-ը 70 միավորից ցածր IQ ունեն, ինչը համարվում է մտավոր հետսմնացություն: Մարդկանց մյուս 2,5%-ը գերազանցում է մյուսներին ինտելետուալ հնարավորություններով' հավաքելով 130-ից ավել միավոր, իսկ մարդկանց 0,5%-ը, ովքեր հավաքում են 140-ից ավել միավոր, համարվում են հանճարներ:

Ներկայացնում ենք ձեզ ժամանակակից 10 ամենախելացի մարդկանց, ում IQ-ն 140-ից բարձր է:

1.Սթիվեն Հոքինգ'IQ 160, նա հայտնի է դարձել տեսական ֆիզիկայում իր հետազոտություններով, որոնք բացատրում են տիեզերքի գործունեության կանոնները: Նա նաև 7 բեսթսելերների հեղինակ է և 14 մրցանակների դափնեկիր:

2.Քիմ Ունգ-Յոնգ'IQ 210, նա կորեացի վունդերկինդ է, ով գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում' որպես աշխարհում ամենաբարձր կոիֆիցենտի ինտելեկտ ունեցող մարդ: 2 տարեկանում նա ազատ խոսում էր երկու լեզվով, 4-ում արդեն բարդ մաթեմատիկական խնդիրներ էր լուծում, 8 տարեկանում նրան հրավիրում են ԱՄՆ ՆԱՍԱ-ի դպրոցում սովորելու համար:

3.Փոլ Ալեն'IQ 170, «Microsoft» ընկերության համահիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա 48-րդն է:

4.Րիկ Ռոսներ'IQ 192, զարմանալի է պատկերացնել, բայց գերինտելեկտուալ այս մարդը մասնագիտությամբ հեռուստատեսային պրոդյուսեր է:

5.Գարի Կասպարով'IQ 190, նա այն շախմատիստն է, ով աշխարհի չեմպիոն է դարձել շատ վաղ տարիքում' 22 տարեկանում:

6.Սըր Էնդրյու Ուայլս'IQ 170: 1995թ.-ին բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Էնդրյու Ուայլսն ապացուցել է Ֆերմի հայտնի թեորեմը, որը համարվում էր աշխարհի ամենաբարդ մաթեմատիկական խնդիրը:

 

Շարունակությունը՝ այստեղ: