Life.panorama.am-ը գրում է.
Չինաստանի իշխանությունները կառուցել են «մանկական արկղ», որտեղ ծնողները կարող են թողնել իրենց անցանկալի երեխաներին՝ կապված երկրի՝ 1 ընտանիք՝ 1 երեխա քաղաքականության հետ։
Չինաստանի Նանջինգում տեղակայված կառույցը անցանկալի երեխաների համար կդառնա ապահով վայր։ Այնտեղ թողնված երեխաները կտեղափոխվեն մանկատուն։
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, տարածքը վերահսկվում է տեսախցիկներով և երբ ծնողը երեխային բերում և թողնում է այնտեղ, համապատասխան կառույցին ահազանգ է գնում և երեխային անմիջապես վերցնում են «մանկական արկղից»։
Տնակը օդափոխվում է, այնտեղ դրված է մանկական ինկուբատոր, մահճակալ և ջերմաչափ։ Ծնողների ինքնությունը անհայտ է մնում։
Նանջինգի մանկատունը կարծում է, որ այս կառույցը կօգնի ծնողներին և նրանք այլևս իրեց երեխաներին չեն թողնի այգիներում ու փողոցներում, որտեղ հաճախ երեխաները մահանում էին։
Այս տարվա ընթացքում տնակն ընդունել է մոտ 160 երեխայի։
Նշենք, որ Չինաստանում 1 երեխայի քաղաքականությունը ներդրվել է 1979թ․-ից, որի նպատակն է վերահսկողության տակ պահել երկրի բնակչության թվաքանակը։