Ինչպես հայտնում է The Times of India-ն, այն կանայք, ովքեր օգտագործում են գինի հղիության ընթացքում, ավելի առողջ են այն կանանցից, ովքեր ընդհանրապես հրաժարվում են ալկոհոլից հղիության ժամանակ: Այդ մասին հաղորդվում է նաև Obstetrics and Gynecology ամսագրում:

Նման եզրակացության եկել են' հետազոտելով 60000 հղի կանանց: Մասնագետները եկան այն եզրակացության, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը հաճախ համադրվում է ֆիզիկական ակտիվության և մարմնի զանգվածի նորմալ ինդեքսի (BMI) հետ:

Կոպենհագենի Համալսարանի փորձագետ Ջաննի Նիկլասենը հավատացնում է, որ գինու երբեմնի օգտագործումը հղիության ժամանակ չի վնասում ոչ պտղին, ոչ ապագա մորը:

Իսկ ինչ վերաբերում է ծխող կանանց, ապա ծխելով' նրանք շատ մեծ վնաս են հասցնում դեռ չծնված երեխայի իմուն համակարգի ձևավորմանը: Այս վատ սովորությունը շատ հաճախ հանգեցնում է երեխայի մոտ շնչառական ինֆեկցիոն հիվանդությունների առաջացմանը: Ծխող մայրերի երեխաները 50%-ով ավելի շատ են հոսպիտալացվում և մահանում ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով: