Երբ մրցակցությունն անցնում է բարեկրթության սահմանը, վերածվում է չարություն ու նախանձի: Անառողջ մրցակցության «զոհ» է դարձել 18+ ֆորմատով «Չեմ բողոքում» մոնո ներկայացման ռեժիսոր Մարիամ Սարյան: Այդ են վկայում օրեր առաջ Երևանի փողոցներում հայտնված պատառոտված պաստառներն: Life.ponarama.am-ը փորձեց անձամբ Մարիամից պարզել՝ ով և ինչ դրդապատճառներով է փորձում տապալել ներկայացումն ու կեղծ լուրեր տարածում:

-Մարիամ, կարծես թե «չուզողներ» շատ ունեք, այո՞:

-Դե, այդպես պարզվեց…Լուրջ խնդրի առջև ենք կանգնել: Ներկայացման պրեմիերան թեև կայացել էր մարտին, բայց լայն արձագանք չուներ, քանի որ փոքր, ակումբային բեմերում էինք հանդես գալիս: Այժմ մեր թիմը համալրվել է նաև պրոդյուսերով, ով ներկայացումը տեղափոխեց մեծ բեմ, ինչն էլ երևի չարացրեց որոշներին…Նոյեմբերի 25-ից տիկնիկային թատրոնի բեմում ենք խաղում: Բոլորս շատ մեծ գումարներ ծախսեցինք, գումարի մեծ մասը ներդրեց պրոդյուսերը, որպեսզի թռուցիկներ, պաստառներ պատրաստենք: Սակայն սկսեցին պոկել, վնասել: Չհասկացանք, ով սկսեց, բայց դա պատահական երեխաների ձեռքի գործ չի…

-Մոտավոր կասկածներ է՞լ չունեք:

-Սկզբում կասկածի տակ էին բոլորը…Չգիտեմ նույնիսկ՝ ում կարող եմ կասկածել, ո՞ւմ ոտքին եմ երբևէ կանգնել: Այս ներկայացման վրա աշխատող մեր թիմը շատ առողջ թիմ է: Մտածում էինք, որ մեր երկրում թշնամիներ չունենք… Ամեն ինչ չավարտվեց պաստառների պոկելով: Զանգեր ենք ստանում մեր ծանոթներից, նաև տոմսեր գնած քաղաքացիներից, ովքեր հարցնում են՝ արդյո՞ք դեկտեմբերի 8-ի ներկայացումը հանվել է… Դրանից ինձ մոտ խուճապ սկսվեց… Թատերագետներից մեկի խորհրդով դիմեցի լրագրողներին, որովհետև նրանց դեմն առնելու այլ հնարավորություն չունեի: Դա նրանց որոշ չափով կարծեք թե կասեցրեց… Ամեն դեպքում՝ դեռևս…Շնորհակալ եմ այն բոլոր լրագրողներին, ովքեր արձագանքեցին:

Շարունակությունը` այստեղ: