Այսօր դերասան, նորաթուխ հայրիկ Գագիկ Մկրտչայանը նշում է ծննդյան 27 ամյակը: Այս տարի առաջին անգամ հայրիկի կարգավիճակով ծննդյան տոնը նշող Գագիկը ESem.am-ի հետ խոսեց կեսգիշերին իրեն մատուցված անակնկալների և երեկոյան սպասվելիք խնջույքի մասին:

Դերասանը ծննդյան տոնի առաջին շնորհավորանքը ստացել է երեք օր առաջ, շնորհավորողն էլ Ֆրանսիայում բնակվող ավագ ընկերներից մեկն է եղել: Իսկ արդեն ծննդյան օրն առաջինը կինն ու ընկերներն են շնորհավորել: «Մեզ մոտ արդեն ավանդույթ է ձևավորվել, ում ծննդյան օրը լինում է, ընկերներով կեսգիշերին հավաքվում և շնորհավորում ենք: Իմ ծննդյան օրն էլ բացառություն չէր. գիշերը լավ ուրախացանք»,- ասաց դերասանը:

 

Շարունակությունը՝ այստեղ: