Խոյ


Տաքարյուն Խոյը իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք եւ պաշտամունք:

Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալիԽոյը' ինչպիսին որ դու ես:
Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քր կրակը և հանդարտեցնող ազդել ձեր միության վրա:
Խեցգետինը և Այծեղջյուրը ամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը:
Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծենՑուլը և Ձկները:

Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:

 

Ցուլ


Դու սեփականատեր ես բոլոր հարցերում,անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:

Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են՝ Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը:
Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը:
Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:
Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:
Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրսատ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

 

Երկվորյակ


Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:

Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի ,Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:
Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում,երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունելը շատ դժվար է:
Սիրային հարաբերությունները Կշեռքիև Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:

 

Խեցգետին


Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:

Լավ զույգ է քո համար՝ Ցուլը, Կույսը ,Կշեռքը, Աղեղնավորը եւ հատկապեսԱյծեղջյուրը : Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:
Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում,դուր է գալիս,դուր չի գալիս այն,ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:
Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք,այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:

 

Առյուծ


Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:

Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին, թե որքան մեծ է ձեր սերը:
Դու կողողվես հաճոյախոսություններով , եթե կյանքդ կապես Երկվորյակների, Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:
Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճիև Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշակի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:

 

Շարունակությունը՝ այստեղ: