Life.panorama.am-ը գրում է.

 

40 տարի անց մոլորակի վրա կարող է այլևս ծխող չլինել. այսպիսի եզրակացության են եկել «Citigroup» կազմակերպության հետազոտողները տարբեր երկրների ծխող մարդկանց միջև անցկացված հարցումների արդյունքների մշակումից հետո:

Հետազոտությունների տվյալների համաձայն' վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում ծխող մարդկանց քանակը նվազել է 9,4%-ով: Մասնավորապես' Մեծ Բրիտանիայում 1960թ.-ին կախվածությունը նիկոտոինից առավելագույնն էր, ինչպես հայտնում են «Citigroup»-ի վերլուծաբաններն' այդ ժամանակվանից ծխողների թիվն արագորեն նվազում է, 2008թ.-ին այն կազմել է ընդհանուր բնակչության 20% -ը: Բելգիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում նույն տոկոսային հարաբերակցությունն է:

Ռուսաստանում ծխողների քանակը նույնպես սկսել է կտրուկ նվազել:

Հետազոտողների կարծիքով' եթե այս միտումը շարունակվի, ապա 2050թ.-ին զարգացած երկրներում այլևս չեն լինի ծխող մարդիկ: