Cosmo.am-ը գրում է.

 

Կանայք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց տարիքից երիտասարդ երևալու համար: Բայց կարո՞ղ է, արդյոք, այդ երևույթը վտանգի ենթարկել քո կարիերան: Մեր լրագրողը կիսվում է սեփական փորձով:

 

Մի անգամ սուրճի խանութում 30-ին մոտ մի կին թփթփացրեց ուսիս: Երբ շրջվեցի, նա անմիջապես ներողություն խնդրեց. «Կներեք, օրիո՛րդ, ես շփոթեցի Ձեզ մեկ ուրիշի հետ»: «Սառա՞,- հարցրի ես,- ես եմ, Մարիցան»: «Օ՜, Աստվա՛ծ իմ,- ասաց նա ծիծաղելով,- ես չճանաչեցի քեզ, դու այնքան... երիտասարդ տեսք ունես»։ «Դա ինձ հաճախ են ասում»,- պատասխանեցի:

 

Ժամանակին ես մի հոդվածի համար հարցազրույց էի վերցրել Սառայից: Ես 24 տարեկան էի և մեկ շաբաթ էր, ինչ ստանձնել էի գլխավոր խմբագրի պաշտոնը ամսագրերից մեկում: Մեր հանդիպումը մտնում էր պարտականությունների այն շրջանակի մեջ, որ ես իրականացնում էի որպես պատասխանատու աշխատանք կատարող երիտասարդ կին: Մարդիկ այդ պաշտոնում ակնկալում են տեսնել ավելի տարիքով անձնավորության, այլ ոչ՝ ցածրահասակ շիկահեր աղջկա, ով առավելագույնը կարող է լինել համալսարանի ուսխորհրդի անդամ: Ես միշտ իմ տարիքից երիտասարդ եմ թվացել:

 

Երբ համալսարանի առաջին կուրսում էի սովորում, բոլորը կարծում էին՝ դեռ 15 տարեկան աշակերտուհի եմ: Ես 21 տարեկան էի, իսկ անվտանգության ծառայության աշխատակիցները դեռ կասկածանքով էին զննում իմ նույնականացման քարտը: Իսկ երբ արդեն 22 տարեկան էի և աշխատում էի որպես լրագրող, մի անծանոթ հարցրեց՝ որ ավագ դպրոցն եմ հաճախում:

 

Իրական տարիքից երիտասարդ թվալն իսկական նվեր է, երբ դու քառասունն անց ես (հաճախ ենք լսում այս արտահայտությունը), բայց այնքան էլ հաճելի չէ, երբ դու երեխայի կերպարանքով 25 տարեկան օրիորդ ես և փորձում ես հարգանք վայելել աշխատավայրում:

 

Նախքան իմ կարիերան սկսելը տարիքիս և արտաքինիս «անհամապատասխանությունն» առանձնապես մեծ խնդիր չէր: Սակայն որպես լրագրող իմ առաջին աշխատանքի ընթացքում անմիջապես հասկացա, որ չափազանց երիտասարդ տեսքը կարող է անեծք դառնալ՝ շարունակ ավելացնելով իմ անվստահությունն աշխատավայրում, նույնիսկ երբ ես շատ ավելի հեղինակավոր պաշտոն էի զբաղեցնում:

 

Այդ ժամանակ մի միջադեպ տեղի ունեցավ, որն ինձ մտահոգվելու առիթ տվեց: Մի տարեց կին, ում հետ հանդիպել էի նյութ պատրաստելու համար, ինձ ոտքից գլուխ զննելուց հետո եզրակացրեց. «Դու կարծես ընդամենը 12 տարեկան լինես»: Նրա ձայնի մեջ անվստահություն էր զգացվում:

 

Բավական դժվար էր աշխատավայրում լինել ամենաերիտասարդ աշխատակիցը, և դա իր դրոշմը թողեց իմ հետագա կյանքի վրա: Ես օրնիբուն աշխատում էի և շատ քիչ էի շփվում գործընկերներիս հետ՝ թողնելով ագրեսիվ, կոպիտ և դյուրագրգիռ անձնավորության տպավորություն: Ես ցանկանում էի ապացուցել բոլորին, որ լիարժեք աշխատակից եմ, այլ ոչ՝ ինչ-որ չկայացած դեռահաս:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: