Tert.am-ը գրում է.

 

Նիկոլետ Բրին Անդերսը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Միսուլա շրջանում' 11/12/13-ին, ժամը' 14.15-ին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Երեխայի ծնողները երջանիկ պատահականության մասին գլխի են ընկել մոր՝ Ամանդայի ծննդաբերությունից օրեր անց: Վերջինիս խոսքով' բժիշկը 6 օր շուտ էր կանխատեսել երեխայի ծնունդը, սակայն աղջիկը նրանց հաճելի անակնկալ է մատուցել՝ լույս աշխարհ գալով հենց նոյեմբերի 12-ին:

Նորածին աղջնակը լույս աշխարհ է եկել 4 կգ քաշով և 52 սմ հասակով: