«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Մհերի հետ.

-Ժամանակին խոստովանել էիք, որ առնչություն ունեցել եք «Կյանքի խոսք»-ի հետ՝ նշելով, որ այն Ձեզ պարբերաբար աջակցությունն է ցուցաբերել՝ կապված համերգների ժամանակ անհրաժեշտ տեխնիկա հատկացնելու և այլ հարցերի հետ: Մինչդեռ հիմա, փաստորեն, մկրտվել եք Հայ առաքելական եկեղեցում: Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ այդ քայլին:

-Այդ մասին բազմիցս խոսվել է, և դա արդեն անցյալում է: Ինչ վերաբերվում է մկրտվելուն, ապա ես վաղուց էի ցանկանում մկրտվել, քանի որ զգում էի դրա պահանջը: Եվ այդ մասին մի քանի անգամ ասել էի մտերիմներիս, ընկերներիս: Քանի որ մկրտված չէի, ինձ մի տեսակ լիարժեք մարդ, լիարժեք հայ չէի զգում, ինչ-որ մի բան կարծես իմ կյանքում, իմ հոգու խորքում պակասում էր: Բայց խոսակցությունը մնում էր զուտ խոսակցություն, ցանկությունը՝ ցանկություն, որովհետև ես կոնկրետ քայլերի չէի դիմում ոչ կնքահոր, ոչ կոնկրետ ժամկետի հարցում: Վերջերս «Արմենիա» ստուդիայում ծրագիր պետք է նկարեինք, մի տեսակ անհանգիստ էի, նեղված, պրոդյուսերիս՝ Գեորգի Հարությունյանին հասկացրի, որ ուզում եմ շատ լուրջ բան ասել, ապա, ճիշտն ասած, մի քիչ ամաչելով՝ ասացի. «Ես ուզում եմ, որ դու ու Սոնյան կնքեք ինձ»: Ես և Սոնյա Դիլանյանը երկար տարիներ ճանաչում ենք միմյանց, իմ լավ ընկերն է, իսկ Գեորգիի՝ լավ գործընկերը: Գեորգին զարմացել էր իմ առաջարկից, բայց նաև ուրախացել, որովհետև, ինչպես հետո խոստովանեց, չէր սպասում, որ ես հենց իրեն կընտրեմ որպես կնքահայր: Հատակապես մեր ժամանակներում կնքահորը ընտրելիս սովորաբար հաշվի են առնում նրա հանրաճանաչ լինելը, ինչեպս նաև ֆինանսական մեծ հնարավորությունները, իսկ իմ շրջապատում նման ընկերներ, ծանոթներ շատ կան: Բայց ես ընտրեցի Գեորգիին և Սոնյաին՝ իմ ամենամոտիկ մարդկանց, որոնք միշտ իմ կողքին են ցանկացած հարցում: Ընդ որում, ես այդ քալյին չգնացի այն նպատակով, որպեսզի իմ աղանդավոր լինելու միսին խոսակցությունները դադարեն: Դրանք արդեն իսկ դադարել էին, ինչի մասին վկայում են աղանդավոր աստղերի վերաբերյալ վերջին հրապարակումները կայքերում:

-Ոմանք ասում են, որ ամուսնացել եք, ոմանք՝ որ շուտով ամուսնանալու եք: Ո՞րն է իրականությունը:

-Դեռ չեմ ամուսնացել, բայց ունեմ ընկերուհի, ում հետ մտերիմ, նորմալ շփումներ ունեմ:

-Չե՞ք ասի՝ ով է նա:

-Չի կարելի, քանի որ դա մեր անձնական հարցն է, և մենք դեռ այնքան չենք լրջացրել մեր հարաբերությունները, որ խոսենք համատեղ կյանքի մասին, ավելին, հայտնենք լրատավամիջոցներին: Երբ կամուսնանանք, բոլորդ կիմանաք, հո դա գաղտնիք չե՞նք անելու:

-Իսկ Ձեր ընկերուհին շոու բիզնեսի ներկայացուցի՞չ է:

-Այո:

-Դուք այլ՝ ավելի լուրջ ոճի երգիչ եք, սակայն չդիմացաք գայթակղությանն ու մտաք, այսպես կոչված 6/8 դաշտ: Դա ինչո՞վ էր պայամանվորված:

-6/8 ձևաչափի մեջ ես մեկ կամ երկու երգ ունեմ, քանի որ հիմա բոլոր երգիչները մասնակցում են հարսանիքների, քեֆերի, ու մենք բոլորս սիրում, պարում ենք այդ ոճի երաժշտության տակ: Եթե Արշակյան քույրերը «Եվրատեսիլ» գնացին այդն նույն ձևաչափի երգով ինչի՞ մասին է խոսքը: Ցանկացացծ լավ երգիչ պետք է ունենա ուրախ, սիրուն երգ, որի հնչյունների ներքո կարելի է պարել:

-Հարսանիքներում, ռեստորաններում երգու՞մ եք:

-Այո, ես հանդես եմ գալիս և որպես հաղորդավար, և որպես երգիչ: Ունեմ թեմատիկ երգեր, որոնք հարսանիքի հետ են կապված, բացի այդ՝ կարող եմ օրինակ, Բաբաջանյան երգել հարսանիքների կամ այլ միջոցառումների ժամանակ:

-Իսկ դա անում եք հոգով-սրտո՞վ թե՞, այսպես ասած, ոչ լավ կյանքից:

-Չի կարելի ասել՝ ոչ լավ կյանքից է, ուղղակի դա գումար վաստակելու միջոց է: Օրինակ՝ հեռուստատեսությամբ տեսահոլովակ ներկայացնելով, կամ ասենք, արտասահմանյան համերգով գումար գրեթե չենք վաստակում, մինչդեռ երգչի համար ծախսերը, պահանջները շատ են, պետք է տեսահոլովակ նկարի, համերգներին, ելույթներին լինի ներկայանալի զգեստով: