Mari Love-ը գրում է.

 

Եթե մարդիկ իմանային, թե ինչպես են ստեղծվում նրբերշիկներն ու օրենքները, նրանք չէին ուտի առաջիններն ու չէին պահպանի մյուսները:

Այն, ինչ պատահել է մի անգամ, կարող է երկրորդ անգամ չկրկնվել, բայց այն, ինչ կրկնվել է երկու անգամ, կկրնվի նաև երրորդ անգամ:

Շտապելով' դեռ ոչ ոք առաջինը տեղ չի հասել:

Մի շտապիր. այն, ինչ քոնն է, կվերադառնա քեզ մոտ:

Երբ անապատում փոթորիկ է սկսվում, մարդիկ պառկում են գետնին, փակում աչքերն ու սպասում ավարտին:

Ամենաթանկը, ինչ կանայք ունեն, տղամարդկանց հայացքներն են:

Կասկածելն ավելի վատ է, քան իմանալը. իրականությունը սահմաններ ունի, իսկ երևակայությունը' ոչ:

Մենք դաստիարակվում ենք' հետևելով անդաստիարակ մարդկանց:

Նա, ով վախենում է դժոխքից, այնտեղ չի հայտնվում:

Մի հարձակվիր քեզնից ուժեղի վրա, այլ խորամանկ եղիր:

Նա, ով նայում է այլասերվածությանը, մասնակցում է դրա տարածմանը:

Վրեժը շատ քաղցր բան է, և այն առավելություն ունի' այն կալորիաներ չունի, և մարդիկ դրանից չեն գիրանում:

Ծովը կռվեց քամու հետ, իսկ տուժում է նավակը:

Մի կինը բանակ է, երկուսը' պատերազմ:

Չի կարելի զայրանալ այն լամպի վրա, որ հանգչել է այն պատճառով, որ յուղ չեն ավելացրել:

Տղամարդիկ այդպիսին են' կա՛մ դու ես իրենց օգտագործում, կա՛մ' իրենք քեզ: Նա, ով առաջինը կհասկանա դա, նա էլ կհաղթի:

Տղամարդը կարող է ներել կնոջ դավաճանությունը, բայց ոչ նրան, ով հայտնել է դրա մասին:

Եթե Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, դա նրա համար է, որ նա շատ լսի և քիչ խոսի:

Երբեմն մարդիկ Աստծուց խնդրում են այն, ինչի կարիքը չունեն:

Ճակատագիրը մեզ միշտ տանում է այնտեղ, որտեղ մենք չէինք պատրաստվում գնալ:

Եթե երկուսը գիտեն գաղտնիքի մասին, այն արդեն գաղտնիք չէ:

Ավելի անվտանգ է հրահրել առյուծին, քան փորձել տղամարդու համբերությունը:

Բոլորը ծնվում են փոքր և մահանում մեծ: Միայն խնդիրներն են ծնվում մեծ և մահանում փոքր:

Նա, ով չի բացականչում չարի մասին, մասնակցում է դրան:

Աստծուն մերժելը նրան հավատալու ևս մեկ միջոց է:

Եթե դու խաբես ինձ մեկ անգամ, դա քո մեղքն է, եթե երկրորդ անգամ խաբեցիր, արդեն իմ մեղքն է:

Աստված երբեք մարդուն այնքան դժվարություն չի ուղարկում, որ նա չկարողանա հաղթահարել:

Կանայք լուսավոր են դրսից և մութ'ներսից:

Տղամարդիկ երեխաների նման են. չեն տեսնում այն, ինչ պետք է: