Mari Love-ը գրում է.

 

Նա հիանալի տղա է' համակրելի, զվարճալի, առատաձեռն: Եվ կարծես թե առիթ չկա նրան մերժելու: Հիմնականում նման դեպքերում խորհուրդ են տալիս չշտապել և ընտրություն կատարել հօգուտ տղայի: Բայց արժե՞ ժամանակ ծախսել մի տղայի վրա, ում սիրտդ չի կպնում:

 

1. Դու արդարացումներ ես փնտրում

 

Նա զանգահարում է քեզ և հրավիրում կինո, սրճարան, օդապարիկով թռչելու, որսալու այլմոլորակայինների, կերակրել կոլիբրիների կամ գնալ Հավայան կղզիներ, իսկ քեզ մոտ հանկարծակի գլխացավ է սկսում, ծնողներդ խնդրել են օգնել իրենց, արդեն պայմանավորվել ես ընկերուհուդ հետ, քրոջդ ընկերուհու զարմիկի շան ծնունդն է:

Ոչ, ոչ մի կերպ չես կարող հետաձգել: Հա, իսկապես ափսոս: Իսկ իրականում դու նստած ես բազմոցին ու չիփս ես ուտում: Ինչ-ինչ, բայց քեզ դուր չեկած տղայի համար տնից դուրս չես գա: Հիմար արդարացումների փոխարեն գտիր բառեր ու գեղեցիկ կերպով հրաժեշտ տուր տղային:

 

2. Դու չես կարոտում

 

Հենց հրաժեշտ ես տալիս նրան, մոռանում ես նրա գոյության մասին: Ո՛չ ուզում ես sms գրես, ո՛չ էլ առավել ևս զանգես: Իսկ եթե որոշում ես գրել, և նա չի պատասխանում, քեզ համար միևնույն է:

Դու քեզ պարտավոր չես զգում լայքել և մեկնաբանել նրա գրառումները սոցցանցերում, իսկ նրան հաճոյացող աղջիկների պրոֆիլները քեզ չեն հետաքրքրում:

Եթե հիշում ես տղային այն ժամանակ միայն, երբ նա է իր մասին հիշեցնում, դա արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:

 

3. Քեզ տանջում է մեղքի զգացումը

 

Նրա ոչ մի նվեր, ուշադրության նշան, հաղորդագրություն և լայք քեզ մոտ ոչ մի էմոցիա չի առաջացնում: Ախր խեղճը տանջվում է, այդքան ջանք է գործադրում, որպեսզի քեզ հաճույք պատճառի, իսկ դու խղճահարությունից բացի այլ բան չես զգում:

 

4. Չես դադարում նոր մարդկանց փնտրել

 

Խնջույքի ժամանակ կամ փողոցում մի գեղեցկադեմ երիտասարդ ես տեսնում և մտքումդ հարցնում քեզ' արդյոք նա ընկերուհի ունի, թե չէ: Իսկ դու ընկեր չունե՞ս: Եթե մոռացել ես, որ կարծես թե ընկեր ունես, ապա տղան ոչ մի նշանակություն չունի քեզ համար, պետք չի նրա վրա ժամանակ և էներգիա ծախսել:

 

5. Քեզ այդքան էլ չի ոգևորում նրան ընկերներիդ և հարազատներիդ հետ ծանոթացնելու միտքը

 

Կա ընդամենը մեկ պատճառ, թե ինչու է քեզ թվում, որ տղան լավ տպավորություն չի գործի քեզ մտերիմ մարդկանց վրա: Այդ պատճառն այն է, որ տղան հենց քեզ վրա լավ տպավորություն չի գործել:

Վերոնշյալ ցանկացած իրավիճակում հիշիր, որ դու նրան ոչինչ պարտական չես: Եվ պետք չի վատ զգալ այն մտքից, որ ստիպված ես մերժել նրան: Վերջիվերջո, հարցը քո երջանկությունն է: