Cosmo.am-ը գրում է.

 

«Մա՛մ, ինչո՞ւ դու ինձ երբեք չես ուզում հասկանալ», «Կգա՞ մի օր, որ դու հաշվի նստես մորդ կարծիքի հետ» և նմանատիպ տասնյակ արտահայտություններ, որոնք դու կամ մայրդ փուչ պատճառներով վիճելիս ու նյարդայնանալիս ասում եք միմյանց: Ժամանակն է պատերազմական թեժ գոտուց անցնել խաղաղ պայմանների:

 

Մայր-դուստր հարաբերությունները միշտ չէ, որ անամպ են լինում: Միմյանց չեք հասկանում, չեք ընդունում միմյանց տեսակետները, ամեն անգամ որևէ թեմայի շուրջ անմեղ զրույցը, չգիտես ինչու, վերածվում է վեճի: Ու դրանում դուք երկուսդ էլ ունեք ձեր «ներդրումը»: Իսկ ինչո՞ւ թունավորել միմյանց կյանքը, եթե կարելի է մտերիմ ընկերուհիներ դառնալ:

Մայրդ

1. Մայրդ ձգտում է, որ դու ընդօրինակես իրեն: Զարմանալի է, թե դու ինչու չես սիրում այն երաժշտությունը, ինչ՝ ինքը, ինչու որոշեցիր ստանալ հումանիտար կրթություն, երբ ինքը մաթեմատիկայի հրաշալի մասնագետ է: Կարծես իր աղջիկը չլինես...

 

Խորհուրդ: Cosmo-ի հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ բոլոր աղջիկները, կամա թե ակամա, նմանվում են իրենց մայրերին, քանի որ դաստիարակության ընթացքում հենց մայրիկից են վերցնում համապատասխան վարքային դրսևորումներ: Արդյունքում՝ ինչքան էլ խուսափենք, հիմնական սկզբունքային հարցերում մենք նման ենք մեր մայրերին: Այ հենց սա է, որ պետք է իմանա քո մայրիկը:

 

2. Մայրդ քեզ անընդհատ քննադատում է ու նախատում: Նրան դու չեն գալիս քո գնած զգեստները, նա բարկանում է, երբ երեկոդ անց ես կացնում համակարգչի առջև նստած, չի հասկանում՝ ինչպես կարելի էր այդքան փող հատկացնել օծանելիքին, իսկ ընկերներիցդ մի քանիսին ուղղակի տանել չի կարողանում:

 

Խորհուրդ: Հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ այս դեպքում կարող ենք գործ ունենալ տարրական, բնազդային մակարդակում գտնվող խանդի հետ: Հնարավոր է, որ մայրն աղջկա մեջ իրեն մրցակից է տեսնում, թեև ինքն էլ չի գիտակցում դա: Հնարավոր է նաև հակառակ երևույթը՝ մայրը փորձում է աղջկան դարձնել կատարյալ ու անթերի: Սակայն դա էլ ճիշտ չէ. հասկացրու մայրիկիդ, որ քո կյանքը քո կյանքն է, և շատ հարցերում դու ընտրում ես այն, ինչը հենց քեզ է դուր գալիս: Հարցրու, թե նա ինչ էր սիրում, երբ քո տարիքում էր: Այդպես անուղղակիորեն կօգնես, որ մայրդ էլ մտնի քո դրության մեջ:

 

3. Մայրդ ապրում է քո կյանքով, խառնվում ամեն ինչին, ցանկանում է ամեն ինչ իմանալ: Քո յուրաքանչյուր հեռախոսազրույցին հաջորդում է նրա հարցուփորձը: Նա միշտ պետք է իմանա, թե դու որտեղ ես և ամենակարևորը՝ ում հետ:

 

Խորհուրդ: «Մայրերի ու երեխաների միջև շատ ուժեղ սիմբիոտիկ կապ կա, որի շնորհիվ մայրն ու երեխան առանց մեկը մյուսի իրենց կյանքը չեն պատկերացնում: Մեկ տարեկանից հետո այդ կապն աստիճանաբար թուլանում է: Սակայն, երբ կողմերից մեկը (այս դեպքում՝ մայրը) չի ցանկանում խզել կապը, քանի որ այդպես ավելի ապահով է համարում, կապը տարիների հետ աննորմալ ու անառողջ բնույթ է ստանում»,- բացատրում է Cosmo-ի հոգեբանը: Հետևաբար՝ պետք է փորձես հասկանալ մայրիկիդ: Նա դա անում է միայն այն պատճառով, որ հարկ եղած դեպքում կարողանա օգտակար լինել քեզ, պաշտպանել: Խոսիր նրա հետ, ասա, թե քեզ որքան հաճելի է նրա հոգատարությունը, որ միշտ կարող ես հույսդ դնել նրա վրա, բայց միաժամանակ ուզում ես կայանալ որպես անհատ ու դառնալ ինքնուրույն:

 

Շարունակությունը՝ այստեղ: