Life.panorama.am-ը գրում է.

 

Մաշկի չորությունը պայմանավորված է արտաքին գործոններով: Տաք ջուրը, ինչպես նաև օճառը վնասում են մաշկը' զրկելով բնական փայլից:

Ձմռան ամիսներին մաշկի չորության դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում օգտագործել ձվի դեղնուցից պատրաստված քսուքը, որը կարելի է հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում' առանց մեծ գումարներ վատնելու: Քսուքի պատրաստման համար մեզ հարկավոր է 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ կաթի փոշի և 1 թեյի գդալ մեղր: Ստացված զանգվածը քսեք դեմքին, ապա 20 րոպե անց լվացեք գոլ ջրով: