Bugatti ֆրանսիական ավտոմոբիլային ընկերության «Bugatti-ի լեգենդներ» սերիան, որն ըկերությունը թողարկում է ապրանքանիշի համար կարևոր անձանց պատվին, համալրվել է երրորդ մոդելով: Ինչպես ներկայացնում է rbc.ru-ն՝ Դուբայի ավտոսրահի ժամանակ ներկայացվել է իտալացի ավտոմրցարշավորդ Բարտոլոմեո Կոստանտինիին նվիրված դեբյուտային սուպերքարը:

Բարտոլոմեոն եղել է Bugatti-ի հիմնադիր Էտտորե Բուգատիի ընկերը, ով Bugatti Type 35-ի ղեկին երկու անգամ դարձել է սիցիլիական Targa Florio ավտոմրցարշավի հաղթող:

Կոստանտինիին նվիրված նորագույն մոդելը ստեղծվել է Veyron Grand Sport Vitesse-ի հիման վրա: Այն զինված է 8 լիտր աշխատանքային ծավալով W16 շարժիչով, որը 2.5 վայրկյանում կարող է զարգացնել 100 կմ/ժամ արագույթուն:

Մեքենայի թափքը պատրաստված է ածխածնային մանրաթելից, իսկ անվաթևերը և դռները՝ ալյումինից, որը հղկվել է ձեռքով և պատվել թափանցիկ լաքով: Հատուկ այս մոդելի համար ստեղծվել է նոր երանգ՝ Bugatti Dark Blue Sport անվանումով:
Նորագույն մոդելը թողարկվելու է 3 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի գինը կկազմի 2.7 մլն դոլար: